Ի բարօրություն Սուրբ Հովհաննես մատուռի և ուխտավորների, խաչքարերի փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ․ Գուգարաց թեմ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Ինչպես գիտենք, Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռում, ավանդույթի համաձայն, մշտապես կանգնեցվում են խաչքարեր՝ ի նշան ուխտավորների երախտագիտության:

Սրբավայրը և ամբողջ տարածքը շրջափակված են բազմաթիվ խաչքարերով:

Առաջարկում ենք, ի բարօրություն Սուրբ Հովհաննես մատուռի և ուխտավորների, խաչքարերի փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ:

Մինչև տարեվերջ Ձեր սրտաբուխ ներդրումով, որպես երախտագիտություն, խաչքարերի փոխարեն կարող ենք կառուցել աստիճաններ՝ բարեկարգելով դեպի մատուռ տանող ճանապարհը:

Այդ կերպ և՛ կապահովվի ուխտավորների անվտանգ տեղաշարժը դեպի Սուրբ Հովհաննես մատուռ, և՛ կբարեկարգվի մեր ժողովրդի կողմից անչափ սիրված սրբատեղի տանող ճանապարհը:

Գուգարաց թեմ