Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

Զինծառայողների հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 13-ին N զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Անձնակազմը կրակային տարբեր վարժաձևերից հանձնել է ստուգարքներ։