Կեսգիշերին առաջինը մենք շնորհավորեցինք Արմենին ծննդյան օրվա առթիվ, ու չնայած քննչական սենյակի սեղանին միայն թղթեր էին ու գրիչներ, մթնոլորտը շատ ավելի ջերմ էր

Հենց նոր ես ու իմ գործընկեր Armen Mashinyan-ը վերադարձանք «Արմավիր» ՔԿՀ-ից։ Գնացել էինք այցելելու քաղբանտարկյալ, մեր պաշտպանյալ Արմեն Գրիգորյանին և վերջնական հստակեցնելու մեր տակտիկան ամսի 15-ի դատին ընդառաջ։

Կեսգիշերին առաջինը մենք շնորհավորեցինք Արմենին ծննդյան օրվա առթիվ, ու չնայած քննչական սենյակի սեղանին միայն թղթեր էին ու գրիչներ, հավատացնում եմ ձեզ, մթնոլորտը շատ ավելի ջերմ էր, քան շատ ու շատ առատ ու տոնական սեղանների շուրջ։

Արմեն Գրիգորյանի ԴՌՆԲԱՑ դատը լինելու է Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ ժամը 14:30-ին։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից