Խնդրում եմ գոնե հպանցիկ ուսումնասիրել Թուրքիայի և Ադրբեջանի պետական անվտանգային դոկտրինին վերաբերող հայտարարությունները և փաստաթղթերը

Ամենակարևոր խնդրանքս բոլորին, ովքեր թրքամետ քարոզչությունից կուրացած, ադրբեջանահաճո հեքիաթներով խաբված և իշխանության կողմից ապակողմնորոշված են… խնդրում եմ, պարզապես մի քիչ, գոնե հպանցիկ ուսումնասիրել Թուրքիայի և Ադրբեջանի պետական անվտանգային դոկտրինին վերաբերող հայտարարությունները և փաստաթղթերը (որոնցից շատերը համացանցում բաց ընթերցման համար հասանելի են ), գոնե  վերջին երկու տարվա կտրվածքով։

Ախր սենց ոնց կլինի… մենք մեր ձեռքերով մեր երեխեքի ապագան, կյանքը և անվտանգությունը պիտի նետենք թուրք-ադրբեջանական հայասպանների երախը։

Ախր ո՞նց է տենց բան հնարավոր։

Ո՞ՆՑ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից