Ժամանակն է, որ Բրյուսելը համաձայնության գա Մոսկվայի հետ, հակառակ դեպքում ԵՄ-ը աղետի առաջ կկանգնի. Il Giornale

Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգումը կմեծացնի գլոբալ կոնֆլիկտի, իսկ Եվրոպայի՝ տնտեսական աղետի վտանգը։ Այս հարցում ժամանակն է սկսել գնահատել իրականությունը և նստել Կրեմլի հետ բանակցությունների սեղանի շուրջ, գրում է Il Giornale-ի մեկնաբան  Ջան Միքալեսինը։

«Ռուսական գազի մատակարարումների կրճատման պատճառով ուկրաինական հակամարտության ծախսերը կմնան իտալական ընտանիքների և ընկերությունների ուսերին, իսկ տնտեսությունը տարիներ շարունակ կգտնվի ռեցեսիայի մեջ… Պայքարի անհարկի երկարաձգումը միայն կհանգեցնի ավելի շատ զոհերի, կմեծացնի գլոբալ կոնֆլիկտի վտանգը, իսկ Իտալիային և Եվրոպային տնտեսական աղետի կենթարկի»,- կարծում է հեղինակը։

Տնտեսական իրականությունը, ըստ հեղինակի, ավելի ցավալի է. վերլուծաբանները կանխատեսում են նավթի գների աճ մինչև 380 դոլար մեկ բարելի դիմաց։ Իտալիան նույնպես վախենում է ռուսական գազի մատակարարումների դադարեցումից և միգրացիոն ճգնաժամի սպառնալիքից։

Բացի այդ, ներքաղաքական հակասությունները ԱՄՆ-ում և Եվրոպայում խաթարում են նրանց վճռականությունը ուկրաինական ճգնաժամի կարևորության հարցում։ Ավելին, Արևմուտքում ավելի շատ են կոչեր անում բանակցություններ սկսել՝ իրենց չվնասելու համար։

«Այդ իսկ պատճառով արժե լսել Հենրի Քիսինջերի նման իմաստուն ծերունիներին, ովքեր համոզված են, որ Կրեմլի հետ համաձայնությունը պետք է ձեռք բերվի մինչև հուլիսի վերջը, ավելի ճիշտ՝ նախքան ապստամբությունների բռնկումը և լարվածության առաջացումը, որը դժվար է հաղթահարել: Եթե ​​հիմա չհամաձայնենք, հետո դժվար կլինի դա անել»,- եզրափակել է Միքալեսինը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։