ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար

ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նիստը նշանակված է 18.30-ին։ ԱԺ կայքում արդեն հրապարակվել է նախագիծը։

Նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այդ ցուցակում չկան։

Նշենք, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի հարցն առանձին է քննարկելու, ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ ոչ բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը որոշի դիմել ՍԴ: