Թշնամին տեսավ, որ սուսուփուս հետ ենք տանում մեր ցանկապատը, որոշեց՝ անցանկապատ էլ յոլա կգնան (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանն է։

«Թոռս ամեն տարի գալիս է Հայաստան։ Ու ամեն տարի ես նրան տանում էի Արցախ․․․

Այս անգամ ինքը գիտեր, որ թուրքերը գրավել են։ Հարցրեց․

«Պապի կարո՞ղ է Գեղարդն էլ եք տվել թուրքերին։

Ասացի՝ չէ, Գեղարդը չենք տվել։

Մեկ էլ ասաց․

«Բայց ո՞վ է մեղավոր, պապի»։ Ասացի՝ մենք։

Մի քիչ անց ասաց․

«Դու է՞լ էս մեղավոր պապի»։

Ասացի՝ հա, ես էլ եմ մեղավոր»։

Մի քիչ էլ որ գնացինք, ասաց․

«Պապի ես էլ ե՞մ մեղավոր»։

Ասացի՝ չէ, դու դեռ մեղավոր չես»․․․․

«Մեր ցանկապատը շատերի նախանձը շարժեց, շատերին նեղություն տվեց։ Ասացին՝

«Մի քիչ նե՛րս տարեք…»։

Տարանք… Տարանք ու կարոտեցինք ցանկապատի այն կողմում թողած մեր վարած-ցանած հողին, մեր խնկաբույր հավատի տներին, հեթանոս ու խաչքարոտ նախնիների հանգստարաններին…». Սպարտակ Ղարաբաղցյան։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։