Ռուսաստանը և Չինաստանը մարտահրավեր են նետում գոյություն ունեցող աշխարհակարգին. Բլինկեն

Ռուսաստանն ու Չինաստանը մարտահրավեր են նետում աշխարհակարգին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Thai PBS-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը հրապարակված են Պետդեպարտամենտի կայքում։

«Աշխարհակարգին մարտահրավեր է նետվում: Եվ մարտահրավեր է նետում  Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իր ագրեսիայով… եթե Ռուսաստանին թույլ տան անել այն, ինչ անում է, դա նշանակում է, որ մենք կվերադառնանք աշխարհ, որտեղ ուժը իրավունք ունի, որում մեծ ազգերը կարող են վախեցնել փոքր ազգերին: Սա հակասում է կանոնների վրա հիմնված կարգին»,- Բլինկենի խոսքերը  մեջբերում է Կոմերսանտը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Չինաստանը նույնպես մարտահրավեր է նետում գոյություն ունեցող աշխարհակարգին։ Սակայն, նրա կարծիքով, Պեկինը դեռ ձգտում է պահպանել միջազգային կարգը, սակայն որոշ տարբերություններով։