Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի եղբայրը

«Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը։

Պապ Այվազյանը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղից էր։ Նա ընտանիքի միակ զավակն էր։

Սովորել է Գյումրու Իմպրոռիթմ արվեստի ակադեմիայի ժողովրդական երգի բաժնում։

Պապը ծնվել է 2001 թ. օգոստոսի 20-ին։ 2019-ի դեկտեմբերին բանակ է զորակոչվել, վեց ամիս ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել Արցախի Հանրապետության Ջրականի շրջան, որն այժմ օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Այստեղ մոտ երկու ամիս ծառայելուց հետո Պապը տեղափոխվել է Դրմբոն։ Երկու շաբաթ անց պատերազմը սկսել ․․․

Նրա անունը ԱՀ ՊՆ-ի կողմից սեպտեմբերի 29-ին հրապարակված զոհվածների ցուցակում կա, սակայն մարմինը այդպես էլ չեն գտել։