Ուկրաինական տարածքը Լեհաստանին հանձնելու գործընթացը մեկնարկել է․Ռադայի նախկին պատգամավոր

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան պատմել է ուկրաինական տարածքը Լեհաստանին հանձնելու գործընթացի մեկնարկի մասին։ Այս մասին նա հուլիսի 11-ին գրել է իր թելեգրամյան ալիքում։ Գրում է «Իզվեստիան»:

«Լեհերի երազանքը՝ վերադարձնել նախկինում կորցրած տարածքները, իրականություն է դառնում»,- մեկնաբանել է նա։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Լեհաստանի քաղաքացիները կկարողանան օրինական ապրել և աշխատել Ուկրաինայում 18 ամիս։ Երկրի տարածքում Լեհաստանի քաղաքացիների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը խորհրդարանին է ներկայացվել Վոլինիայի ջարդերի տարելիցի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 հազար լեհ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու մտադրության մասին հայտնի դարձավ դեռ մայիսին։

Նույն ամսին Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Լեհաստանի և Ուկրաինայի միջև ապագայում «այլևս» սահմաններ չեն լինի, և երկու պետությունների քաղաքացիները կկարողանան «այս հողի վրա միասին ապրել»։