Ռուս հաքերները նշել են Ուկրաինայի ԶՈՒ կորուստների թիվը՝ համաձայն գաղտնի փաստաթղթերի տվյալների

Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են առնվազն 50-70 հազար զինծառայող։ Այս մասին պատմել է ռուսական RaHDIt հաքերային խմբի անդամը։

«Ուկրաինական բանակի կորուստներն իսկապես շատ մեծ են, շատ ավելին, քան պաշտոնապես հայտարարում է նախագահի աշխատակազմը, պաշտոնապես հայտարարում են ուկրաինացի քաղաքական գործիչները… Դա շատ թերագնահատված է, ակնհայտորեն ոչ թե 10, այլ առնվազն 50- 70 հազար անդառնալի կորուստ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է RaHDIt-ի հաքերը՝  անանուն մնալու պայմանով։

Անցած ամսվա սկզբին Ալեքսեյ Արեստովիչը, որը ծառայում է որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, հայտարարել էր, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր մինչև տասը հազար ուկրաինացի զինվոր է մահացել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: