Ձայն հանեք, Աստծո որդինե՜ր, երդվյալ հավատացյալնե՜ր, բոլոր սրբություններով երդվողնե՜ր, բան չունե՞ք ասելու

Ասում է. «Խաչերն ու խաչքարերը շատ են, հանեք»։

Ես գիտեի, որ կգա ժամանակ, երբ հերթը կհասնի խաչերին, և ես նորից ճիշտ դուրս եկա, ցավոք…

Լավ, բա հիմա ի՞նչ կասեք, համառ երդվյալ նիկոլականնե՜ր: Ենթադրենք, որ դուք թքած ունեիք Արցախի և ընդհանրապես մեր հայրենիքի վրա, չնայած որ գոռում էիք, թե բա հող հանձնողին կհանձնենք հողին: Բա հիմա բեսը բացահայտ սկսեց արշավը խաչերի, այսինքն` մեր եկեղեցու, մեր սրբությունների դեմ: Չնայած, նա սկսեց դա անել դեռ 2018-ին, երբ սղոցեցին Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը: Ինչևէ: Այդ ժամանակ սրանք ասացին, որ կապ չունեն այդ սղոցողի հետ և փափուկ սղոցեցին ձեր ուղեղները, որպեսզի մնան իշխանության: Բա հիմա արդեն բացահայտ են սկսել քարոզչությունը խաչերի դեմ, այն էլ պետական մակարդակով: Երկրի առաջին դեմքն է ասում:

Ձայն հանեք, Աստծո որդինե՜ր, երդվյալ հավատացյալնե՜ր, բոլոր սրբություններով երդվացողնե՜ր, բան չունե՞ք ասելու, թե՞ նախընտրելու եք անթրաշ դավաճանի և իր թուրք տիրոջ հրամանները կատարել: Ես անկեղծ եմ ասում, որ չեմ հավատում, որ դուք դա կանեք: Ամեն դեպքում, այսքանից հետո դեռ այդ հույսը որտեղից է մեջս` չգիտեմ, բայց ես չեմ ուզում հավատալ, որ դուք կհրաժարվեք Աստծուց, Հայ Առաքելական Եկեղեցուց, մեր հավատքից ու կրոնից: Եթե դա էլ կանեք` ուրեմն մեր ազգն այլևս գոյություն չունի…

Ներիր նրանց, Տե՜ր, քանզի իրենք չեն հասկանում, թե ինչ են անում…

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից