Դադարեցվել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք»-ով

Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից  «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը դադարեցվել է, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով գազատարի օպերատոր «Nord Stream AG»-ի տվյալները։

Հուլիսի 11-21-ը երկու գծերն էլ կանգ են առել տեխնիկական սպասարկման աշխատանքների համար։

Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր «Հյուսիսային հոսք» գազատարի հետ կապված խնդիրների մասին: Ընկերությունը հիշեցրել է, որ Siemens գազի կոմպրեսորային ագրեգատները (GCU) վերանորոգվում են Կանադայում և պատժամիջոցների պատճառով չեն վերադարձվել Ռուսաստան՝, իսկ գործող GCU-ները հասել են իրենց կապիտալ վերանորոգման ժամկետի ավարտին, ինչի հետևանքով գազատարի ամենօրյա արտադրողականությունը հունիսի 16-ից նվազել է 40%-ով։