Մեր մեծահարուստները այդպես էլ չհասկացան, որ եկեղեցի կառուցելով և արձան տեղադրելով՝ իրենց մեղքերը չի ներվելու

Մեր մեծահարուստները այդպես էլ չհասկացան, որ եկեղեցի կառուցելով և արձան տեղադրելով, իրենց մեղքերը չի ներվելու:

Մեր օլիգարխների օգնականներին և խորհրդականներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ, որ ամեն Աստծո առավոտ իրենց շեֆերի սեղանին դնեն մի թուղթ, որի վրա գրված կլինի ընդամենը 10 տող․

  1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
  2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես
  3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես
  4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
  5. Պատվիր քո հորն ու մորը
  6. Մի սպանիր
  7. Մի շնանար
  8. Մի գողանար
  9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
  10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից