ԻՀՊԿ-ը հայտարարել է ահաբեկիչների մեծ խմբի ջախջախման մասին՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում. «Իրանցի լրագրողի օրագիր»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջանի նահանգում ահաբեկիչների մեծ խումբ է ջախջախել։ Այս մասին հայտնում է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամ-ալիքը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ Համզա Սայեդ ալ-Շահադա բազայի զինվորներն ուրբաթ օրը դարանակալել են ահաբեկիչներին, որոնք փորձել են երկիր մտնել նահանգի Սալմաս շրջանից:

ԻՀՊԿ-ը նաև առգրավվել է մեծաքանակ զենք, զինամթերք և կապի միջոցներ»,- նշում է աղբյուրը։