Թրքապաշտներին եղած չնչին դիմադրողականությունն էլ է անհանգստացնում
«Այս կարծրատիպերով մենք չեն կարող բարեկամանալ թուրքերի հետ». թրքապաշտների այս արտահայտության հետ լիովին համամիտ եմ։ Երբ ազգությամբ հայ մարդը հրաշալի գիտե, որ ողջ Բաքուն է հայկական, քանզի իր նախնիներն են կառուցել ու շենացրել, Ադրբեջանում հենց այս պահին պետական քաղաքականությամբ անխտիր ոչնչացվում են հայկական պատմամշակութային ու հոգևոր բազմաթիվ արժեքները, բայց հնազանդ ընդունում է, երբ ալիևը խոսում է Կոնդի և Կապույտ Մզկիթի ադրբեջանական լինելու մասին, այո, չի կարող բարեկամություն հաստատել թուրքի հետ, այդպիսի կարծրատիպը նախատեսված չէ բարեկամության համար։ Բարեկամությունը և խոնարհվելը ոչ միայն անհամատեղելի են, այլև խիստ իրարամերժ։ Բայց թրքապաշտներին եղած չնչին դիմադրողականությունն էլ է անհանգստացնում։
Դեռևս 2013 թ. Լոնդոնի հայ առաջատար իրավագետներից Տաթևիկ Գրիգորյանն (ի դեպ, ազգային գործիչ, ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի դուստրն է) իր «Մշակութային ցեղասպանություն» մենագրությունում եզրակացրել է, որ ժամանակակից աշխարհում ցեղասպանության ամեատարածված ու աշխատող միջոցը հենց մշակութային արժեքների յուրացումն ու ոչնչացումն է, մնացածը տեխնիկայի հարց է, քանզի դրանից հետո «կարծրատիպերը» ինքնըստինքյան անհետ կորչում են …
Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից