Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը (տեսանյութ)

Ցուցարարներն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շրի Լանկայի նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրը։ Այս մասին հայտնում է Times of India-ն։

Նշվում է, որ պետության ղեկավարը լքել է իր նստավայրը մարդկանց ներխուժումից մի քանի րոպե առաջ։ Շրի Լանկան բախվում է 1948 թվականի անկախությունից ի վեր ամենածանր տնտեսական ճգնաժամին, որը հանգեցրել է սոցիալական և քաղաքական լարվածության։ Քաղաքացիների կենսապայմանների վատթարացման դեմ բողոքի ակցիաները սկսվել են ապրիլից։

Մանրամասները՝ տեսանյութում