Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն Արցախում մեկ օրում ուղեկցել են Ադրբեջանի ԶՈՒ-ի վեց շարասյուն

2022 թվականի հուլիսի 8-ի դրությամբ զորախմբի քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյան։

Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Բերձորի միջանցքում։

Ըստ հաղորդագրության՝  ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,7 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2425,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26532 պայթուցիկ առարկա։