Շոլցն արձագանքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը դադարեցնելու գերմանացիների կոչերին

Բեռլինը կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF հեռուստաալիքի եթերում։

Այսպես, նա մեկնաբանել է հաղորդավարի այն խոսքերը, թե Գերմանիայի քաղաքացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների չեղարկմանը, ինչպես նաև ուկրաինական հակամարտության դադարեցմանը, թեկուզ տարածքային զիջումների ճանապարհով։

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան պետք է օգնի Ուկրաինային և համերաշխություն ցուցաբերի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանել իրեն։

«Ես կարծում եմ, որ հնարավոր է գործել միայն քաղաքացիների աջակցությամբ, ուստի կարծում եմ, որ դա (Ուկրաինային աջակցությունը – խմբ.) կարող է շատ երկար շարունակվել», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է կանցլերի խոսքերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: