Այս որակներն են հավաքական ազգային իմունային համակարգի հիմքը

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բազմաթիվ եզրակացություններ կարելի է անել, թե ինչպես են ժողովուրդ/ն ու պետություն/ը վայելում հաղթանակ/ի պտուղները, ինչ դասեր են քաղվում պարտություն/ներից։ Հաճախ պարտությունները հաղթանակի պտուղների, նրա իդեալների արժեզրկման խորքային արդյունք են։ Միաժամանակ, եթե պարտություններից ճիշտ դասեր քաղենք, եթե դրանք ազնվորեն քաղենք, որքան էլ դառը լինեն հետևանքները, կարող ենք հաղթահարել ամենադժվար մարտահրավերները։ Բայց դրա համար ժողովուրդը, հասարակությունը պետք է լինեն հայրենասեր, կիրթ, ունենան պետական մտածողություն։ Հենց այս որակներն են հավաքական ազգային իմունային համակարգի հիմքը, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պատահականորեն ու կարճ ժամանակահատվածում հասնել հաջողության, այլ գրանցել օրինաչափ հաղթանակ երկարաժամկետ հեռանկարով։