Թուրքիայից կարող են ահաբեկիչներ ներթափանցել Հայաստան, խոցելի է դառնում մեր անվտանգությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է:

 -Թուրքիայի բոլոր ցանկությունները միանշանակորեն ընդունվում են ՀՀ իշխանության  կողմից։ Ինչ ասում է Թուրքիան՝ մենք միանգամից կատարում ենք։

-Հայ-թուրքական սահմանը բացում են ոչ թե երկու կողմերի ժողովուրդների համար, այլ ինչ-որ երրորդ երկրի քաղաքացիների համար։ Աշխարհում կա՞ նման սահման, որը չի բացվում երկու կողմերի ժողովուրդների համար, այլ երրորդ երկրների համար․ նման բան չկա։ Ուրեմն,  սա ի՞նչ նպատակ է  հետապնդում։

-Ովքե՞ր են հսկելու Հայաստանի անվտանգությունը․ վտանգ կա ահաբեկիչների ներթափանցման։

-Թուրքիան ՀՀ-ից միայն միջանցք է ուզում, շեշտեմ՝ ճանապարհ չի ուզում։ Բայց քանի որ այստեղ շատ են խաղացողները, ապա նրա ոչ բոլոր ցանկություններն են կատարվում։

-Թուրքիան փոքր քայլերով իրականացնում է իր  հիմնական՝ 100 տարվա երազանքը։ Ի դեպ, թուրքական՝ փոքր քայլերի քաղաքականությանը միացել է նաև  ՀՀ իշխանությունը, Փաշինյանը ևս խոսում է փոքր քայլերով առաջ գնալու, հարաբերությունները կարգավորելու մասին։

-Ալիևի ու Էրդողանի  նպատակը ամբողջ Զանգեզուրը՝ Սյունիքը վերցնելն է։

-Գնացեք նայեք թուրքական պաշտոնական սայթերը ու կտեսնեք,  թե ի՜նչ են թուրքերը մտածում Հայաստանի ու հայերի մասին, տեսեք թե մեր մասին ո՜նց են արտահայտվում, ու դրանով առաջանորդվեք․․․

-Թուրքիան ուղղակիորեն խառնվում է Հայաստանի ներքին գործերին։ Իսկ ՀՀ իշխանությունը նրանաց հետ համագործակցում է, ու դրա համար Թուրքիան  ամեն ինչ անում է, որ այս իշխանությունը մնա։ Դրա համար իրենց դուր չի գալիս, որ ՀՀ-ում կան այլ կարծիք ունեցող մարդիկ, որոնց նրանք ռևանշիստներ են անվանում։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։