Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի առնչությամբ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հրաժարականի
դիմումի հայտարարություն է տարածել։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6-ին
հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե
հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է
վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս
հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների
դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի
նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է
հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է,
որ որոշել է վայր դնել մանդատը: