ԱՄՆ կոնգրեսում Զելենսկուն և Բայդենին կոչ են արել դադարեցնել քաղաքականություն խաղալը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին պետք է դադարեն
քաղաքականություն խաղալ՝ Ուկրաինայում իրավիճակը փոխելու համար։ Այս մասին հուլիսի 6-ին
հայտարարել է ուկրաինական ծագումով ամերիկացի կոնգրեսական Վիկտորյա Սպարտցը։ Գրում է
«Իզվեստիան»:

«Նախ՝ նախագահ Բայդենը պետք է դադարեցնի քաղաքականություն խաղալ, հստակ ռազմավարություն
ունենա և մեր պաշտպանական օգնությունը կապի մեր ռազմավարության հետ: Երկրորդ՝ նախագահ
Զելենսկին պետք է դադարեցնի քաղաքականություն և թատրոն խաղալ, ստանձնի կառավարումը, որպեսզի
ավելի արդյունավետ կերպով աջակցի իր զինված ուժերին և տեղական իշխանություններին»,- նշել է նա:
Հանրապետական ​​պատգամավորը հավելել է, որ Կոնգրեսը պետք է պատշաճ վերահսկողություն սահմանի
զենքի և օգնության մատակարարումների նկատմամբ: