Բորիս Ջոնսոնը հեռանում է

Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, բայց կշարունակի մինչև աշուն կատարել վարչապետի պարտականությունները, տեղեկացրել է BBC-ի քաղաքական խմբագիր Քրիս Մեյսոնը։

Կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մրցությունը կսկսվի այս ամռանը, և նոր վարչապետը պաշտոնը կստանձնի հոկտեմբերին, կուսակցության համաժողովի ժամանակ։

Ինչպես տեղեկացրել է վարչապետի գրասենյակի մամուլի քարտուղարը, Բորիս Ջոնսոնն այսօր հանդես կգա երկրին ուղղված դիմումով։