Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում ՀՀ-ի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում անցկացնել

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպումը՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։ Այդ մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, տեղեկացնում է Report-ի վրացական ծառայությունը:

«Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությունը խթանելու համար»,- ասել է նա։