Կառավարությունը Սևան քաղաքում ԵԿՄ-ին անհատույց տարածք հատկացրեց 10 տարի ժամկետով

Կառավարություն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց Սևան քաղաքի Նաիրյան 1-ին նրբանցք հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 204.2 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեր նշվում է, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ քաղաք Սևան, Նաիրյան 1-ին նրբանցք հասցեում գտնվող վարչական շենքից մոտ 200 ք.մ մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով Կազմակերպությանը հանձնելու խնդրանքով՝վերջինիս Սևանի տարածքային կառույցի բնականոն աշխատանքների իրականացման նպատակով։

Նշվում է, որ ԵԿՄ-ի Սևանի տարածքային կառույցը, չունենալով շենքային պայմաններ, չի կարողանում լիարժեք լուծել կառույցի առջև դրված խնդիրները: