Քադիրովը նշել է Ուկրաինայում իր հաջորդ խնդիրը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Թելեգրամում  նշել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության իր հաջորդ խնդիրը՝ Չեչնիայի Հանրապետությունից փախած ահաբեկիչների մնացորդների ոչնչացումն է։

«Այս շաբաթ, ինչպես գիտեք, մենք ամբողջությամբ ազատագրեցինք Լուգանցկի  տարածքը ազգայնական մտածողությամբ սրիկաներից: Այո, սա, անկասկած, պատմական և ճակատագրական ձեռքբերում է Լուգանսկի համար, բայց գոնե մեզ՝ չեչեններիս համար հատուկ գործողությունը դեռ շատ հեռու է ավարտից: Հույս ունենք, որ մեզ հնարավորություն կտրվի անհրաժեշտության դեպքում հասնել մինչև Կիև և վերջ տալ Չեչնիայի Հանրապետությունից ժամանակին փախած ահաբեկիչների մնացորդներին»,- գրել է Քադիրովը:

Նա հավելել է, որ փախուստի դիմած ահաբեկիչները հետախուզման մեջ են։ Այժմ նրանք Կիևում են։ Նրա խոսքով՝ Չեչնիայից բոլոր մարտիկները ինտենսիվ պատրաստվում են և սպասում են այն պահին, երբ կտրվի համապատասխան հրահանգը։

«Ես միայն մեկ խնդրանք ունեմ, որ եթե հարկ լինի, մեզ թույլ տան գնալ նույնիսկ մինչև Կիև, և հաշիվները մաքրել մեր արյունոտ թշնամիների հետ: Դա է մեր խնդրանքը: Մնացածն ինքներս կանենք»,- ընդգծել է Ռամզան Քադիրովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: