Գերմանիան ձախողել է ռուսական գազը փոխարինելու ծրագիրը․գերմանացի պատգամավոր
Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի՝ ռուսական գազը հեղուկ բնական գազով փոխարինելու պլանը ձախողվել է, Bild-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն պատգամավոր Թորստեն Ֆրայը։
Հրատարակչությունը հիշեցրել է, որ նախարարը նախատեսում էր 2023 թվականի առաջին կիսամյակում ծովով Գերմանիա մատակարարել 13 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք, որը մասամբ կփոխարինի Մոսկվայից գնված էներգառեսուրսներին։
«Հեղուկ բնական գազի մասին նախարար Հաբեկի ռազմավարությունը ձախողվել է և տեսանելի ապագայում չի կարող փոխարինել մեզ անհրաժեշտ գազի քանակությունը այս ձմռանը: Այդ իսկ պատճառով մենք պետք է ամեն ինչ անենք՝ գազի պահեստը արագ լցնելու համար»,- ասել է Ֆրայը:
Խնդիրն այն է, որ Բեռլինը հնարավորություններ չունի գտնելու հեղուկ բնական գազի փոխադրման համար անհրաժեշտ նավեր, պարբերականին պարզաբանել է Մարտին Քրեգերը նավատերերի միությունից։