Ուկրաինացի զինծառայողների առաջին խումբը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ ռազմական պատրաստություն անցնելու համար

Ուկրաինացի զինծառայողների առաջին խումբը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ մի քանի ամսից ռազմական պատրաստություն անցնելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջերս Մեծ Բրիտանիա ժամանեց ուկրաինական զորքերի առաջին ռոտացիան… Այս ուկրաինացի զինվորները կանցնեն դասընթացներ՝ հիմնված Մեծ Բրիտանիայի հիմնական ռազմական պատրաստության վրա: Այն ներառում է կրակային պատրաստություն, առաջին օգնություն մարտի դաշտում, դաշտային վարժանքներ, պարեկային մարտավարություն և զինված հակամարտությունների օրենքների ուսուցում»,- ասված է հայտարարության մեջ։

Յուրաքանչյուր դասընթաց, ինչպես նշված է, կտևի մի քանի շաբաթ:

Ավելի վաղ վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել էր լայնածավալ վերապատրաստման գործողություն սկսել ուկրաինական զորքերի համար՝ չորս ամիսը մեկ մինչև 10000 զինվոր պատրաստելու հնարավորությամբ։