Արևմտյան երկրներն ավելի հաճախ են ընդունում, որ ՌԴ դեմ պատժամիջոցները վնասում են իրենց իսկ տնտեսական բարեկեցությանը

Արևմտյան երկրներն ավելի հաճախ են ընդունում, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները վնասում են իրենց իսկ տնտեսական բարեկեցությանը: Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, գրել է The Hill-ը։

«Իրականում ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների հետևանքները վերջ դրեցին էժան վառելիքի դարաշրջանին և նպաստեցին գնաճին, մատակարարման շղթայի խաթարմանը և Արևմուտքում ռեցեսիա հրահրեցին: Աղքատ երկրներում վառելիքի և սննդամթերքի գների աճը սպառնում է քաղաքացիների կենսապահովմանն ու քաղաքական կայունությանը»,-նշվում է հրապարակման մեջ:

Նշվում է նաև, որ պատմական տեսանկյունից պատժամիջոցների կիրառումը երբեք իրեն չի արդարացրել։ Այսպիսով, համեմատաբար փոքր և տնտեսապես խոցելի երկրների (Կուբա, Իրան, Հյուսիսային Կորեա, Սիրիա և Վենեսուելա) վրա ճնշում գործադրելու փորձերը ցանկալի արդյունքների չեն հանգեցրել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Արևմուտքի սահմանափակող միջոցները, ընդհակառակը, թույլ տվեցին մեծացնել էներգակիրների արտահանումից ստացվող շահույթը։ Ավելին, իրավիճակը դուրս եկավ ԱՄՆ-ի և դաշնակիցների վերահսկողությունից։

«Վտանգ կա, որ Ռուսաստանում ցանկալի տնտեսական փլուզման և պետական ​​հեղաշրջման փոխարեն սահմանափակող միջոցները կարող են հանգեցնել աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության՝ ամրապնդելով Մոսկվայի և Պեկինի փոխգործակցությունը»,- ամփոփում է հոդվածագիրը։