Ադրբեջանը «հասավ» Երևանի Կոնդի թաղամասին․ այդ առթիվ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանի նկատմամբ: Հիմա էլ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի այսպես կոչված «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի վերաբերյալ, հայտնում է Trend գործակալությունը:
Այս մասին այսօր քննարկել են «Թեփեբաշի թաղամասի՝ Երևանում Ադրբեջանի ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» անվամբ «հետազոտության» շնորհանդեսի ժամանակ։

Նշվում է, որ Ադրբեջանի մի խումբ գիտնական և հասարակական ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ իբրև Երևանում, այդ թվում Թեփեբաշի թաղամասում, Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության դեմ Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության վերաբերյալ: