Սիրիայի Դեյր Զորում գտնվող ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել

Լրատվական աղբյուրները երկուշաբթի օրը հայտնել են, որ Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել։ Գրում է ParsToday-ը:

Առնվազն 2 հզոր պայթյունի ձայն է լսվել  Դեյր էլ Զորի  արևելքում գտնվող Ալ-Օմար նավթահանքում տեղակայված ամերիկյան ուժերի բազայում։

Պայթյունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Սիրիայում ԱՄՆ-ի անօրինական բազաները վերջին ամիսներին մի քանի անգամ հարձակման են ենթարկվել։

Միևնույն ժամանակ, դաշտային աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային պատկանող ուղղաթիռները թռիչքներ են իրականացնում  Ալ-Թանֆ շրջանի մոտ՝ Սիրիայի, Հորդանանի և Իրաքի սահմանին: