Ավելի լավ չէ՞ հիմա պայմանավորվել․ Իտալիայում կոչ են արել դադարեցնել աջակցությունը պարտված Ուկրաինային

Արևմուտքը պետք է դադարեցնի աջակցությունը պարտված Ուկրաինային և ստիպի նրան բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, որպեսզի կանխի Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման վատթարագույն հետևանքները, պմդում է Il Giornale-ի իտալական պարբերականի մեկնաբան Ջիան Միկալեսինը:

Հեղինակի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները երկմտել են, թե արժի՞ աջակցել Ուկրաինային «ինչքան պետք լինի»՝ Ռուսաստանի Դաշնության դաշնակից ուժերի և Լուգանսկի կողմից Լիսիչանսկի գրավումից հետո։

Նա նաև կասկած է հայտնել Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպմանը մինչև նոյեմբեր սպասելու անհրաժեշտության համար:

Միկալեսինը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող համեմատվել ռուսական զորքերի հետ։ Նա պատրանք է անվանել այն, որ Ուկրաինայի ձեռքում գտնվող արևմտյան զենքերը, մասնավորապես HIMARS հրթիռային համակարգերը կարող են ազդել հատուկ գործողության արդյունքների վրա։ Հեղինակն ընդգծել է, որ ուկրաինացիները չեն կարողանում սպասարկել ՆԱՏՕ-ի «բարդ» զինատեսակները։

Նա հավելել է, որ գերմանացիները, ֆրանսիացիները և իտալացիները չէին ցանկանա զոհաբերությունների գնալ հանուն Ուկրաինայի, որը դատապարտված է պարտության՝ էներգառեսուրսների գնի աննախադեպ թանկացման ֆոնին։

«Այդ իսկ պատճառով շատերը՝ Սպիտակ տնից մինչև Ելիսեյան պալատ և Բեռլինում Դաշնային կանցլերի գրասենյակ, իրենց հարցնում են՝ ավելի լավ չէ՞ հիմա պայմանավորվել», – ամփոփել է մեկնաբանը: