Թուրքիան՝ ի դեմս արտգործնախարարի՝ սատարել է Փաշինյանին և դատապարտել ընդդիմության գործողությունները

Թուրքիան՝ ի դեմս երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ սատարել է Նիկոլ Փաշինյանին և դատապարտել ընդդիմության գործողությունները։

Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել է, թե Հայաստանում որոշ ուժեր հարձակվում են վարչապետի տան վրա, փողոցային գործողություններ են իրականացնում, լուրջ ճնշումներ են գործադրում, ինչը խոչընդոտ է ստեղծում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։