Շառլ Միշելը հեռախոսազրույց ունեցել Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը:

Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը:

«Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է եվրոպացի պաշտոնյան: