ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը՝ Ստեփան Միքայելյանը հրաժարվել է

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը։ Այս մասին տեղեկացրել են ԲԴԽ-ից։

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, սակայն Դավիթ Խաչատուրյանը, որի թեկնածությունն առաջադրվել էր, չի ստացել բավարար ձայներ։

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները  պետք է կատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը: Սակայն Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը՝ տեղեկացնում է ԲԴԽ պաշտոնական կայքը։