Հռոմի պապը ցանկություն է հայտնել այցելել Մոսկվա և Կիև

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Մոսկվա և Կիև այցելելու իր մտադրության մասին՝ հուլիսի 24-30-ը նախատեսված Կանադա կատարած այցից հետո, հայտնում է «Ռոյթերսը»։

«Ես կուզենայի գնալ (Ուկրաինա), և ես նախ ուզում էի գնալ Մոսկվա: Մենք այդ մասին հաղորդագրություններ ենք փոխանակել»,- Հռոմի պապի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ Կանադա ճամփորդելուց հետո, հավանաբար, այցելություններ կունենա Ռուսաստան և Ուկրաինա։

«Եվ հիմա, միգուցե Կանադայից վերադառնալուց հետո, գուցե կարողանամ մեկնել Ուկրաինա… Առաջին բանը, որ պետք է անել՝ գնալ Ռուսաստան՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել, բայց ես կցանկանայի այցելել երկու մայրաքաղաքներ»,- նշել է Հռոմի պապը։