Զինծառայողների հիմնադրամին Արցախից ավելի քան 786 մլն դրամի դրոշմանիշային վճարներ են փոխանցվել

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկագիր է ներկայացրել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցված դրոշմանիշային վճարների վերաբերյալ։

ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ հուլիսի 1-ի դրությամբ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 786,1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: