Միութենական պետությանն անդամակցելու անհրաժեշտությունը կամ թուրքական վիլայեթ դառնալու վտանգը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքների և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սարգիս Տեր-Եսայանը։

Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվեց ընդդիմության հերթական պատգամավորը՝ Արթուր Ղազինյանը՝ ասելով, որ այդ հարթակում պայքարն այլևս արդյունավետ չի համարում։ Մինչ այդ էլ իշխանական պատգամավորները պաշտոններից զրկել էին Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին։ ԱԺ հանձնաժողովների մնացած ընդդիմադիր ղեկավարները հրաժարվել էին իրենց պաշտոններից։ Ի՞նչ է սպասում գործող ԱԺ-ին նման պայմաններում, արդյո՞ք ճգնաժամ չի առաջանա և արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի առաջանա։ Հաղորդման հյուրն ասաց, որ ամենայն հավանականությամբ ընդդիմությունը փորձում է սահմանադրական ճգնաժամ առաջացնել, բայց դա չի հաջողվի նրանց, քանի որ իշխանությունը կանգ չի առնում որևէ օրենքի առաջ իրենց իշխանությունը պահելու համար։

Տիգրան Տեր-Եսայանը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասելով, որ դա ոչ թե տնտեսական ծրագիր է Թուրքիայի համար, այլ քաղաքական, և եթե Հայաստանը խաղաղությամբ է ներքաշվում այդ հարաբերությունների մեջ, ապա Թուրքիան տարածքային հավակնություններ ունի, և դա ընդամենը Հայաստանը յուրացնելու տարբերակ է իր համար։ Երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու միակ ուղին Սարգիս Տեր-Եսայանը համարում է Միութենական պետությանն անդամակցելը, որի շնորիվ, ըստ նրա, Հայաստանը կկարողանա պահպանել իր տարածքային ամբողջականությունը և պետականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում