Հուլիս ամսվա եղանակային կանխատեսումը

Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։

Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։

Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:

Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։
◼️ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+27°C:
◼️ Արարատի, Արմավիրի մարզերում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+27°C:
◼️ Արագածոտնի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+26°C:
◼️ Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+24°C:
◼️ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +16…+20°C:
◼️ Լոռու մարզում՝ +19…+21°C, Տավուշի մարզում՝ +20…+23°C:
◼️ Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+28°C, լեռնային շրջաններում` +19…+21°C:
◼️ Սյունիքի հովտային շրջաններում +26…+28°C, նախալեռնային շրջաններում` +19…+21°C:
◼️ Արցախում կանխատեսվում է +23…+26°C։
Առավել մանրամասն՝ այստեղ։