Էկա՞վ վերջնաժամկետը. ուղարկեք դատարան կամ քրեական հետապնդումը դադարեցրեք․ իրավապաշտպանը՝ նոր ՔՕ մասին

Շարունակում եմ նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանության վերաբերյալ գրառումներս.

«Քրեական գործով վարույթի կասեցում» էլ չի լինելու։ Եթե չկա մեղադրյալ՝ քննեք ինչքան ուզում եք։ Էլ քննիչները ստիպված չեն 2 ամիսը մեկ «վազել» դատախազի մոտ՝ խնդրել-միջնորդելով վարույթի ժամկետը 2 ամսով երկարացնել։

Բայց հենց հայտնվեց մեղադրյալ, արդեն «ժամացույցը միանում է»։ Ընդ որում, ոչ թե անընդհատ երկարացվող 2-ամսյա ժամկետի ռեժիմ է գործում, այլ վերջնական ժամկետ (ըստ հոդվածի ծանրության աստիճանի)՝ վարույթը դատարան փոխանցելու համար։

Ինչու՞ է սա արված։ Որ քննիչները ամիսներով ու տարիներով գործերը «չքնացնեն» ու մարդկանց էլ մեղադրյալի կարգավիճակով չպահեն «դամոկլյան սրի» տակ։ Էկա՞վ վերջնաժամկետը. ուղարկեք դատարան կամ քրեական հետապնդումը դադարեցրեք։

 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից