ՌԴ կառավարությունը ռուբլու կվերածի հացահատիկի և արևածաղկի յուղի արտահանման տուրքերը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հացահատիկի, արևածաղկի յուղի և ալյուրի տուրքերի հաշվարկը կատարվելու է ռուբլով, ոչ թե դոլարով։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Ինչպես նշվում է օրինագծում, ցորենի արտահանման մաքսատուրքի հաշվարկման բազային գինը մեկ տոննայի դիմաց այժմ կազմում է 15 000 ռուբլի, գարու, եգիպտացորենի և ալյուրի համար՝ 13,875 ռուբլի, ձեթի համար՝ 82,5 հազար ռուբլի։ Հաշվարկի բանաձևում օգտագործվում է ռուբլու նկատմամբ դոլարի միջին թվաբանականը, որը սահմանվել է Ռուսաստանի Բանկի կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման մաքսատուրքի հաշվարկման օրվան նախորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթուղթը նաև նախատեսում է մեկ տարով՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը, արևածաղկի յուղի, արևածաղկի սերմերի և ալյուրի արտահանման մաքսատուրքերի երկարաձգում։