Անժելա Թովմասյանին հողահանձ վարչախումբը և պարագլուխը ցանկանում են սարսափեցնել քրեական գործի հարուցումով

Անժելա Թովմասյանին հողահանձ վարչախումբը և պարագլուխը ցանկանում են սարսափեցնել քրեական գործի հարուցումով։ Դուք հաստատ լավ չեք։ Ձեր հեռանալու ճիշտ ժամանակն է։ Չնայած հեռանալու ճիշտ ժամանակը 2018 ի մայիսի 10 ն էր։ Որ էն ժամանակ հեռանայիք, այսօր հաստատ լրագրող Angela Tovmasyan Անժելա Թովմասյանին ստիպված չէինք լինի նման գրառումով աջակցել, այսօր երեք տասնյակ քաղբանտարկյալ չէինք ունենա, ստորացված և որպես լաթի շոր դուրս շպրտված Ջնգո չէինք ունենա, երբեք դատախազությունում չաշխատած մի աղջիկ գլխավոր դատախազ չէր դառնա, հայերեն գրել կարդացող մի աղջիկ էլ ավիացիան չէր կործանի, Քերոբյան ազգանունով մեկը նախարար չէր լինի, անհաջող կատակներ չէր անի և նիկոլի կողմից չէր ստորացվի, Գորիս_Կապան ճանապարհը մերը կլիներ, Սև լճերի մոտ թուրքեր չէին լինի, այսօր Բերձորը հանձնելու թեմա չէր լինի, այլ կբացվեր Կապան-Հադրութ ճանապարհը, կշարունակեինք երթևեկել Սոթք-Քարվաճառ ճանապարհով։

Մարդկանց ասֆալտին չէին փռի ու պատերով չէին տա, տնտեսության հերը չէին անիծի, գործարարներին չէին հետապնդի ու փիսիկ չէին սարքի կամ սրտի գործարար, դոլարի փոխարժեքը մի սրտի գործարար չէր որոշի և մեզ ու Հայաստան ժամանած տասնյակ հազարավոր օտարերկրացիներին նաև էսպես չէին թալանի, բազմաթիվ շինծու քրգործեր չէին հարուցի, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Տավուշի սահմանները բզկտեն կամ Կաթողիկոսին քաշքշեն։ Պատգամավորներին ուսապարկ անվանող վարչապետ կամ նախագահ չէինք ունենա, պատգամավորին բայրաքթարի ամբասադոր անվանած թմբլիկ պատգամավոր չէինք ունենա, Արցախը ադրբեջանական համարող ոչ միայն պատգամավոր, այլ շարքային քաղաքացի չէինք ունենա։

Ու ամենակարևորը, տղերքը չէին զոհվի։

Լսեք, դուք այդ աստիճան աննորմա՞լ եք։ Լավ, Իշխան Սաղաթելյանին կամ Վահե Հակոբյանին հակադեմոկրատական բոլոր ավանդույթների համաձայն հանեցիք պաշտոններից ու խայտառակ եղեք, հիմա ի՞նչ եք ուզում լինեք, Անժելա Թովմասյանի դեմ քրգործ հարուցելով։ Չէ, դուք ոչ թե լավ չեք, այլ ամբողջովին կորցրել եք իրականության զգացումը։ Ոչինչ, շատ շուտով կվերադարձնենք ձեզ իրականություն։ Չկասկածեք։ Դե հիմա փորձվեք ու գործ հարուցեք մեր ընկեր Անժելայի դեմ։

 Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից