Կապանում բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Կապանի դրամատիկական թատրոնի կողային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Կապանի պատվավոր քաղաքացի Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։ Հայտնում է Մշակութային Սյունիք լրատվական պորտալը։
Դիմաքանդակի բացման արարողությանը ներկա էր Ղազանչյանի և Նովենցի որդին՝ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, արվեստի, մշակույթի գործիչներ, թատերասեր կապանցիներ:
Նրանք իրենց ստեղծագործական ուղին սկսել են Կապանի թատրոնից, մեծ ավանդ ունեն թատրոնի զարգացման գործում:
Այսօր նաև Գալյա Նովենցի ծննդյան օրն է. դերասանուհին կդառնար 85 տարեկան: