ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Դուշանբեում

ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի հերթական՝ 17-րդ նիստը տեղի կունենա Դուշանբեում։ Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած 16-րդ ժողովում։

«Տաջիկստանի արդարադատության նախարար Մուզաֆար Աշուրիենն ընտրվել է Անկախ Պետությունների Համագործակցության Արդարադատության նախարարների խորհրդի 2023 թվականի նախագահ»,-հայտնում է Տաջիկստանի արդարադատության նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 29-ից հուլիսի 1-ը Սանկտ Պետերբուրգում՝ 10-րդ միջազգային իրավական ֆորումի շրջանակներում, որը վարել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Բելառուսի արդարադատության փոխնախարար Նիկոլայ Ստարովոյտովը, Ղրղզստանի արդարադատության նախարար Այազ Բաետովը և Ուզբեկստանի արդարադատության նախարար Ռուսլանբեկ Դավլեթովը։