Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, Երևանի առանձին հատվածներում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հուլիսի 3-ի և 4-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հուլիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:

Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղամակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։