Արևմտյան առաջնորդները վախենում են, որ իրենց քաղաքացիները կհոգնեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակից. «Փոլիտիկո»

Պաշտոնական Կիևին աջակցող արևմտյան երկրների ղեկավարները վախենում են, որ իրենց քաղաքացիները շուտով կհոգնեն ուկրաինական իրադարձություններից և կկենտրոնանան ներքին օրակարգի վրա, գրում է «Փոլիտիկոն»։

«Համաշխարհային առաջնորդները վախենում են, որ իրենց հասարակությունը շուտով անպատրաստ կլինի շարունակելու պայքարը»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը մեջբերում է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի խոսքերը, թե պատերազմից հոգնածությունը դրսևորվում է ամենուր։ Նա ընդգծել է Ուկրաինային աջակցելու շարունակման կարևորությունը, բայց միևնույն ժամանակ մատնանշել է բարձր գնաճը, էներգետիկ ճգնաժամը և կորոնավիրուսը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ 50 երկրների կողմից Ուկրաինային խոստացված ռազմական օգնությունը ներառում է հակատանկային համակարգեր, 600 տանկ, 500 հրետանային համակարգ, 600 հազար արկ։ Եվրամիությունն իր հերթին մտադիր է Ուկրաինային մեկ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն առաջարկել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։