Կիևը խոստացել է 500-ական դոլար վճարել Օդեսայում սադրանքի մասնակիցներին. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի անվտանգության ուժերը սադրանք են նախապատրաստում Օդեսայում՝ քաղաքացիական անձանց սպանությամբ՝ հետագայում ռուս զինվորականների հանցագործության մեջ մեղադրելու համար, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ըստ առկա հավաստի տեղեկատվության՝ Օդեսայում Կիևի ռեժիմը հերթական սադրանք է նախապատրաստում՝ մեղադրելու Ռուսաստանի զինված ուժերին խաղաղ բնակչության (ներառյալ անչափահասների) սպանության  և միջազգային պայմանագրերով արգելված կասետային զինամթերքի միջոցով քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ ոչնչացման մեջ»,- ասվում է գերատեսչության մեկնաբանության մեջ։

Սադրանքն իրականացնելու համար հունիսի 26-28-ը Օդեսա են բերվել արտասահմանյան լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցներ՝ մինչև 20 հոգի, ավելացրել է նախարարությունը։

ՌԴ ՊՆ-ը պնդում է, որ բեմադրված տեսահոլովակի նկարահանման մասնակիցներին խոստացել են դրամական պարգև՝ 500 դոլարի չափով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։