«Դիմադրություն» շարժումը՝ առաջիկա անելիքների մասին

Հուլիսի 5-ին երթ կիրականացվի՝ ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության, պետական խորհրդանիշների։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների՝ հուլիսի 5-ին՝ ժամը 11.00-ին, հրավիրում ենք ձեզ երթի։ Հուլիսի 8-ին, ժամը՝ 19.30, կրկին տեղի կունենա հանրահավաք։ Եկող շաբաթվա մեջ կրկին տեղի կունենան ակցիաներ»,- հայտարարեց Սաղաթելյանը։