Երաշխավորեք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ու պաշտոններն էլ կտանք, մանդատներն էլ, նաև կրկնակի աշխատավարձ. Սաղաթելյան

Ընդդիմությունը պատրաստ է պաշտոնները, մանդատները նվիրել իշխանությանը, տալ պարգեւավճար ու կրկնակի աշխատավարձ, եթե իշխանություններն ստորագրեն հունիսի 3-ի հայտարարությունը։ Այս մասին ֆրանսիայի հրապարակից հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Մեր նպատակը բոլորին պարզ է։ Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը վաղը առավոտ գան խորհրդարան ու ստորագրեն, ապա այդ պաշտոններն էլ ենք իրենց տալու, մանդատներն էլ, ձեզ էլ կխնդրենք ամեն ամիս ձեր աշխատավարձից պարգեւավճար տալ»,- հայտարարել է Ի. Սաղաթելյանը։

Խոսքն ուղղելով իշխանություններին՝ Ի. Սաղաթելյանը նշել է.«եկեք այդ փաստաթուղթը ստորագրեք, երաշխավորեք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ու պաշտոններն էլ կտանք, մանդատներն էլ, կրկնակի աշխատավարձ էլ»։

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները չեն ստորագրում, որովհետեւ սպասարկում են Ալիեւի, Էրդողանի ու թուրքերի շահերը։